ՌԴ-ում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել դեսպանատուն
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կոչ է անում հանրությանը ստուգել Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերող նախաձեռնությունների հավաստիությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ նշում է, որ նախաձեռնությունների հեղինակները կարող են դիմել դեսպանատուն: «Վերջին մեկ օրում տեղեկանում ենք Ռուսաստանում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, տարբեր ենթակառուցվածքներ և անհատներ: Նախաձեռնողները տարբեր են, և նրանցից յուրաքանչյուրը ունի իր ուղղությունն ու յուրահատկությունը: Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հաճախ ենք հանդիպում բավականին կասկածելի հրապարակումների և անհատների կողմից իրականացվող կոչերի օգնության հավաքման վերաբերյալ: Խնդրում ենք լինել ուշադիր նման հարցերում և ճշտել տեղեկատվության հավաստիությունը»,-ասվում է գրառման մեջ: Դեսպանությունը տեղեկացնում է, որ օգնություն ցուցաբերելու նախաձեռնողները կարող են դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն (+7(966) 118-89-84): Դա կօգնի համատեղել ջանքերը և համակարգել աշխատանքները: Զինծառայողներին օգնություն ցույց տալու նպատակով նախաձեռնության հեղինակները կարող են օգնությունն ուղարկել նաև ՀՀ զինծառայողների ապահովագրության ֆոնդ (1000plus.am): Հաղորդագրության մեջ դեսպանությունը հավելել է, որ Արցախի բնակիչներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում (himnadram.org) մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18