Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Դիրքային փոփոխություն եղել է». Արթուր Սարգսյան

917
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 20:30
«Դիրքային փոփոխություն եղել է». Արթուր Սարգսյան

«Առավոտյան տեղեկացանք, որ ՊԲ-ն դիրքեր է հետ վերցրել, այդ մասով ի՞նչ զարգացում կա այս պահի դրությամբ», լրագրողի հարցին ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ասաց. «Դիրքային փոփոխություն եղել է, գիշերը տեղի են ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում վերականգնվել է... Օգտագործելով արդի սպառազինությունը՝ դինամիկան անընդհատ աճում է և ժամ առ ժամ փոխություններ են տեղի ունենում օպերատիվ մարտավարական իրավիճակում»:

Հարցին, թե լուրեր են շրջանառվում, թե պարենային և դեղորայքային խնդիր կա բանակում, Ա. Սարգսյանն ասաց. «Թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական, թե՛ առավել ևս մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր Պաշտպանության բանակը չունի»:

Գնդապետը կոչ արեց և հորդորեց զերծ մնալ և չհավատալ ոչ հավաստի աղբյուրներին և վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը: