Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ ունենք». Արթուր Սարգսյան

302
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 19:30
«48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ ունենք». Արթուր Սարգսյան

«Այս պահին շարունակվում են մարտական գործողությունները՝ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաև՝ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը՝ պատճառելով նրան կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ»,- քիչ առաջ հայտարարեց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ, ժամը 17:00-ի սահմաններում, արձանագրվել է հակառակորդի՝ շուրջ 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկայի և 400-ից ավելի մարդկային կորուստ:

Ըստ նախնական տվյալների, ՊԲ ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ: