Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանի նախագահն ինձ դիմել էր խնդրանքով». ՀՀ վարչապետ

788
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 14:40
«Ադրբեջանի նախագահն ինձ դիմել էր խնդրանքով». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հատված Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցից:

«Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով. բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, ես հիմա կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է դրա մասին խոսել:

Ասում են, որ ես Դուշանբեում 2018-ից հետո ժամանակ եմ խնդրել, որ Հայաստանում գործերը կարգավորեմ: Պարզ է, որ ՀՀ-ն շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի. բա Ադրբեջանը և նրա նախագահն ինչո՞ւ էին շահագրգիռ, որ էդ պայմանավորվածությունը տեղի ունենա: Էստեղ պետք է մի կարևոր նյուանս բացել, թե իրականում ով և ում է խնդրանքով դիմել: Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին դիմել խնդրանքով, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: