Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բռնապետի միակ նպատակը ոչ թե Արցախին տիրանալն է, այլ իր կաշին փրկելը». Հ. Դանիելյան

219
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 13:45
«Բռնապետի միակ նպատակը ոչ թե Արցախին տիրանալն է, այլ իր կաշին փրկելը». Հ. Դանիելյան

«Ադրբեջանի սանձազերծած արկածախնդրությունը կարծես թե միտում ունի վերածվելու մեզ համար 21-րդ դարի Սարդարապատի: Ինչպես որ 20-րդ դարում հայ ազգի առջև դրված էր հարց՝ ապացուցելու հայ ազգի գոյությունը, այնպես էլ այսօր թշնամին ստիպում է մեզ հերթական անգամ այդ հարցին տալ պատասխան, որը պետք է լինի շատ ուժեղ»,- հայտարարեց իմքայլական Համազասպ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարությունն է:

«Կազմակերպված ձևով հակահարված ենք տալու մեր դիմաց կանգնած բռնապետի արկածախնդրությանը, ում միակ նպատակը ոչ թե Արցախին տիրանալն է, այլ իր կաշին փրկելը»,- հավելեց պատգամավորը: