Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Միջազգային հանրությունը չգիտի՞, որ տևական ժամանակ Նախիջևանում զորք էր կուտակվում». Ն. Զոհրաբյան

247
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 12:35
«Միջազգային հանրությունը չգիտի՞, որ տևական ժամանակ Նախիջևանում զորք էր կուտակվում». Ն. Զոհրաբյան

«Արցախի՝ Հայաստանի կողմից ճանաչումը եղել է մեր օրակարգում, իսկ չենք արել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, միջազգային հանրության հորդորով, որ այս փուլում դա կարող է փակել խաղաղ բանակցային գործընթացը: Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի ռազմատեխնիկան, վիճակը ծայրահեղ ծանր է, էս իրավիճակում որևէ ադեկվատ, սթափ մարդ, երկիր, կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցային գործընթացից»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը պատգամավորը որակեց հեզաճկուն և լղոզված՝ կողմերի միջև հավասարություն դրած: «Միջազգային հանրությունը չգիտի՞, որ տևական ժամանակ Նախիջևանում կուտակելով զորք, Արդբեջանը Թուրքիայի հետ միասին նախապատասվում էր հարձակման»: