Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

669
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 13:30
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա՝ առանց սահմանափակման։ Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։
Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է, այսպես կոչված, «կանաչ գոտում»։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)»։