Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

«Արցախից ՀՀ զանգվածային հոսքերի ապոկալիպտիկ վիճակ ո՛չ պետք է պատկերացնել, ո՛չ նկարագրել». Վահագն Թևոսյան

183
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 20:10
«Արցախից ՀՀ զանգվածային հոսքերի ապոկալիպտիկ վիճակ ո՛չ պետք է պատկերացնել, ո՛չ նկարագրել». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնական է, որ Արցախից մարդիկ կգան Հայաստան այս պահին. առնվազն այն ընտանիքները, որոնց բնակարանները վնասվել են, իսկ այդպիսիք շատ են, գիտեք. ադրբեջանական զորքերը մեծ
ծավալով ռմբակոծում են խաղաղ բակավայրերը:
Բայց զանգվածային հոսքերի ապոկալիպտիկ վիճակ ո՛չ պետք է պատկերացնել, ո՛չ նկարագրել. կեցութավայրերի հրապարակային անընդհատ փնտրտուքը այդ տպավորությունը կարող է գործել և օգտագործվել թշնամու կողմից քարոզչական նպատակով. իրականում արցախցին այսօր կռվում է, որ հենց իր հողի վրա ապրի:
Եթե ծանոթ եք նման ընտանիքների, որոնք ստիպված Հայաստան են գալիս և կեցութավայր չունեն, գրեք ինձ ֆեյսբուքյան մեսինջերով, փոխանցեք կոորդինատներ»: