Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ճակատից ստացվող նոր տվյալներն սկսում են դառնալ դրականորեն հուսադրող». Հայկ Մարտիրոսյան

266
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 12:00
«Ճակատից ստացվող նոր տվյալներն սկսում են դառնալ դրականորեն հուսադրող». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ճակատից ստացվող նոր տվյալներն սկսում են դառնալ դրականորեն հուսադրող: Բանակում տիրող տրամադրությունները կարծես թե սկսել են հստականալ և դրանք բարձր մարտական ոգու մասին են վկայում:

Օրը խոստանում է հաջող լինել: Պետք է տեսնել թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ընդհանուր առմամբ դրական դինամիկայի լուրջ միտում կա կարծես:

Հուսով եմ՝ քաղաքական ղեկավարությունն այլևս չունի երեկվա ԱԺ նիստից ակնհայտ երևացող ճնշված տրամադրությունները և այսօրվա ու առաջիկա վճռական օրերին հայկական կողմը լուրջ հաջողություններ կարձանագրի: Ամեն դեպքում, Արցախում այդ լավատեսությունն այլևս սկսում է ընդգծված առկա լինել:

Թե՛ քննադատությունը և թե՛ ճշմարտության արձանագրումը պետք է օբյեկտիվ լինեն: Հայկական կողմը պետք է մաքսիմալ և հնարավորության շրջանակներում բաց խոսի թե՛ սեփական կորուստների և թե՛ հաջողությունների մասին:

Նկատելով բացթողումները՝ մեր ոգին չի կարող կոտրվել, որովհետև մենք միշտ ենք ոտքի կանգնել:

Այս օրը պետք է այդ օրերի սկիզբը լինի: Ամեն դեպքում ադրբեջանական բլիցկրիգն ու պլան մաքսիմումն այլևս կարծես թե հստակորեն տապալված են: Ժամանակային առումով՝ երեկվա բացթողումներից հետո կարծես թե գալիս է հաջողություններ արձանագրելու հստակ ժամանակն ու պահը»: