Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը: Հարկ է նշել, որ կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը՝ հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով: Լիահույս ենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը: «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ» հրամանն այստեղ: |
«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
11012:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
15209:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
340Երեկ, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
480Երեկ, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
72916.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
70416.04.2024, 15:48