«Արցախի միջազգային ճանաչումը Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն քայլն է». Մ. Մայիլյան
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան լավագույն զսպող քայլը: Այսօր ՀՀ Ազգային ժողովում էլ եղել են քննարկումներ, հարց է հնչել՝ ուղղված ՀՀ վարչապետին, վարչապետը չի բացառել, որ պետք է առնվազն քննարկվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը»,- քիչ առաջ ընթացող ճեպազրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի Հանրապետության ներգրավվածությանը վերաբերող հարցին, Մ. Մայիլյանը նշեց, որ տարածաշրջանի համար վտանգավոր է համարում այդ հանգամանքը: «Թուրքիայի ներգրավվածությունը շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացներից, որովհետև սա կարող է էականորեն փոխել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասաց Մայիլյանը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36