2 հոգի վթարի զոհ է դարձել, բժիշկները պայքարում են 11-ամյա աղջկա կյանքի համար
Սյունիքի մարզում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, «Toyota Land Cruiser»-ը, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 18:20-ի սահմանում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայում գտնվող 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Սամվել Հովսեփյանի անունով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այդ տեղեկությունը: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30