Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Էլի՞ կորցնելու ենք թշնամու կողմից մեզ շնորհված պատմական պահը». Հայկ Մարտիրոսյան

280
Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 14:40
«Էլի՞ կորցնելու ենք թշնամու կողմից մեզ շնորհված պատմական պահը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը քիչ առաջ հայտարարեց. «Ղարաբաղը Ադրբեջան է, և սրանով ենք մենք առաջնորդվում հիմա»:
Եթե այսօր չէ Հայաստանի ղեկավարության համար «Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է և վերջ» իրավական հայտարարություն անելու օրը, ապա ե՞րբ է:
Էլի՞ կորցնելու ենք թշնամու կողմից մեզ շնորհված պատմական պահը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ինքներս մեզ անխոցելի դարձնելու: Սա այն եզակի առիթն է, երբ Հայաստանը կարող է դա անել:
Կանի՞: Կարծում եմ ոչ: Եվ եթե դա տեղի չունենա, մենք դրան կանդրադառնանք հետո, ոչ այսօր»: