Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհերի մասին

281
Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 13:40
Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհերի մասին

Շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում, քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հայկական զինված ուժերի կորուստների վերաբերյալ նա ստույգ տեղեկություն չհրապարակեց՝ խնդրելով սպասել պաշտոնական տեղեկություններին: «Ճշտող մեխանիզմները պետք է մինչև վերջ կիրառվեն, ինտենսիվ մարտեր գնում են, զոհեր կան, սակայն պաշտոնական հայտարարություններ կլինեն ավելի ուշ»,- ասաց նա:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանը տեղեկացրել էր, որ այս պահին հայկական զինուժն ունի 10 զոհ: