Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կաթողիկոսն ընդհատում է Հռոմի պապի հետ հանդիպումը և վերադառնում է հայրենիք

261
Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 11:05
Կաթողիկոսն ընդհատում է Հռոմի պապի հետ հանդիպումը և վերադառնում է հայրենիք

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդհատել է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է. «Հայորդինե՛ր, Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը՝ վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։ Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում պիտի ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։ Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»: