Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՊՆ նախարարը ԵԱՀԿ-ին տեղեկացրել է Ադրբեջանի հերթական սադրանքի մասին

261
Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 09:15
ՊՆ նախարարը ԵԱՀԿ-ին տեղեկացրել է Ադրբեջանի հերթական սադրանքի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: