Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Կա պայմանավորվածություն ներկա և նախկին իշխանությունների միջև». Ն. Կարապետյանց

318
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 23:20
«Կա պայմանավորվածություն ներկա և նախկին իշխանությունների միջև». Ն. Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն այսօր «Գալա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե «ներկա և նախկին իշխանությունների միջև կա պայմանավորվածություն», քանի որ ոչ մի համակարգում չեն փոխվել այն անձինք, ովքեր նախկինում հովանավորել են տարբեր հանցագործությունները։

«Ներկայիս իշխանությունն առհասարակ ոչինչ չի կարողանում կառավարել։ Եթե իրենց նշանակած, իրենց սրտի, իրենց ընտրած կարևորագույն պաշտոնի ներկայացուցիչներից մեկը (հիշում եք, թե ինչ ջանասիրությամբ էին պաշտպանում Վանեցյանին, երբ մեկը փորձում էր քննադատել այն ժամանակ) հիմա իրենց ընդդիմախոսն է, ոչ թե ընդդիմախոսն է, այլև պարզվում է, ըստ Խոդորկովսկու ցանկի, նաև ագենտ է, նաև Հայաստանի դեմ աշխատող է․․․: Իրանց նշանակածը չէ՞ր Օսիպյանը, որ գնաց հետո «ախռանիկ» աշխատեց, «ախռանիկի» գործից էլ հանեցին-շպրտեցին դուրս»,- ասել է իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

«Կա պայմանավորվածություն ներկա և նախկին իշխանությունների միջև». Ն․ Կարապետյանց