Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Խունդկարյանի քաղաքական անցյալի վերաբերյալ հարցեր տրվե՞լ են»․ լրագրողը՝ ՍԴ դատավորին

297
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 19:20
«Խունդկարյանի քաղաքական անցյալի վերաբերյալ հարցեր տրվե՞լ են»․ լրագրողը՝ ՍԴ դատավորին

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը Սահմանադրական դատարանի մուտքի մոտ պատասխանեց լրագրողների հարցերին։
Հարցին՝ Խունդկարյանի քաղաքական անցյալի վերաբերյալ հարցեր տրվե՞լ են, Պետրոսյանը պատասխանեց, որ ՍԴ-ում քաղաքական հարցեր չեն քննարկվում. «Հարցադրումները քաղաքական, իրավական կամ այդ տիրույթի շրջանակում են եղել, թե ոչ, չեմ մանրամասնի, այնուամենայնիվ, բոլոր հարցադրումների վերաբերյալ պարոն Խունդկարյանն իր դիրքորոշումը հայտնել է»,- ասաց Պետրոսյանը:
Հարցին, թե այս պահին ՍԴ-ում ճգնաժամ կա՞, ՍԴ դատավորն ասաց, որ ճգնաժամի վերաբերյալ հարցադրում ինքն էլ է տվել ՍԴ նախագահի թեկնածուին, սակայն Պետրոսյանը հրաժարվեց Խունդկարյանի պատասխանի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։