Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գևորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

297
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 18:40
Գևորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Ոստիկաններն այսօր դիմակ չկրելու համար վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ:

Պետրոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դատարանի տարածքում աջակցում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, և լրագրողների հետ զրույցի ժամանակ ոստիկանները պատգամավորին մոտենալով զգուշացրին, որ վերջինը դիմակ կրի:

Գևորգ Պետրոսյանը հեռախոսով ցույց տվեց տեղեկանք, ըստ որի ինքն իրավունք ունի դիմակ չկրել, ոստիկանները, սակայն, նշեցին, որ փաստաթուղթը պետք է լինի տպագիր:

Պատգամավորի հետ տևական զրույցից հետո, նրա նկատմամբ կազմվեց արձանագրություն