Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները

262
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 17:40
Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝
Հովհաննես Թովմասյան,
Հովհաննես Մովսիսյան,
Արմեն Սարգսյան,
Ռուդիկ Տեր–Գալստյան»: