Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայաստանի ղեկավարն արդեն անուղղակիորեն, բայց հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան

341
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 16:20
«Հայաստանի ղեկավարն արդեն անուղղակիորեն, բայց հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ևս մեկ պնդում այլևս իրականություն է: Հայաստանի ղեկավարն արդեն սեփական շուրթերով անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի և սպառնում է պատասխան կոմպրոմատներով: Դժվար թե դրանք իր մոտ առկա են, իսկ այն, որ ընդունում է Ադրբեջանի մոտ եղածների հանգամանքը և ուղղակիորեն թշնամի երկրին կոչ անում դրանք չհրապարակել՝ հաստատում է երկու օր առաջ իմ արած պնդումը, որը, իհարկե, մեր հասարակության այն սպեցիֆիկ մտոհորիզոն ունեցող զանգվածի կողմից դարձյալ թշնամաբար ընդունվեց:

Հիմա իրենց մարդ-աստվածն է այդ փաստն ընդունում և դա իմ այն կանխատեսումն էր, որի չիրականանալու անկեղծ և ծածուկ հույսեր ես ունեի:

Հ. Գ. Հետաքրքիր է, որ տերպետրոսյանական դավաճանական պլանի շուրջ իրենց հետ գաղտնի բանակցելու մասին Ադրբեջանի հայտարարությանն արձագանքեց միայն այդ հայտարարության երկրորդ գլխավոր դերակատարը՝ Արսեն Խառատյանը միայն: Առավել հետաքրքիր է, որ Խառատյանն ազնվորեն հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ոչ մի բան չի բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց ադրբեջանցիները պնդում էին, որ Փաշինյանը նրան բանակցելու է ուղարկել պաշտոնը թողնելուց հետո միայն: Այդպիսով Խառատյանը խելացի հնարք կատարելով՝ հերքում է՝ խոսելով միայն իր պաշտոնավարման շրջանի մասին ու դրանով, փաստորեն, առավել հաստատում ադրբեջանական կողմի հայտարարության ցավալի փաստականությունը:
Երկու և կես տարի է՝ մեր երկիրը կառավարում է ըստ էության՝ դավաճանական բնույթի նոր ռեժիմը:
Իսկ մենք դեռ քնած ենք ու քնած...»: