Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հուսամ՝ նրան դռան տեղը ցույց տված գործընկերները հասկանում են, թե ինչի հետ են խաղում». Արման Բաբաջանյան

345
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 15:00
«Հուսամ՝ նրան դռան տեղը ցույց տված գործընկերները հասկանում են, թե ինչի հետ են խաղում». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը գործող Ազգային ժողովի ոչ միայն իշխանական, այլև ողջ խորհրդարանի կարևոր արժեբանական անկյունաքարերից է։ Տեղի ունեցածի խորքային պատճառների մասին, իհարկե, գիտեմ, բայց հուսամ՝ նրան դռան տեղը ցույց տված իր գործընկերները հասկանում են, թե ինչի հետ են խաղում։

Մի՛ արեք, թույլ մի՛ տվեք․․․

Ուզեք կամ ոչ՝ Հայաստանի ներքին և արտաքին ամրությունը, պետականության դիմադրողունակությունը ձեզնից է կախված։ Մի՛ կոտրվեք, մի՛ սասանվեք, մի՛ տրոհվեք․․․

Հայաստանն ավելիին է արժանի։ Արժանի մնացեք/մնանք Հայաստանին․․․»: