Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եթե Խունդկարյանը դառնա ՍԴ նախագահ, չի՞ կարող կրկին հարցականի տակ դնել ՍԴ-ի հեղինակությունը». լրագրողը՝ Շաթիրյանին

195
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 10:50
«Եթե Խունդկարյանը դառնա ՍԴ նախագահ, չի՞ կարող կրկին հարցականի տակ դնել ՍԴ-ի հեղինակությունը». լրագրողը՝ Շաթիրյանին

Եթե Խունդկարյանն, այնուամենայնիվ, դառնա ՍԴ նախագահ, դա չի՞ կարող այլ հարցեր առաջ քաշել և կրկին հարցականի տակ դնել ՍԴ-ի հեղինակությունը, լրագրողի հարցին ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պատասխանեց. «Չեմ ուզենա այս պահին որևէ մեկին թիրախավորել, ես ունեմ իմ մոտեցումները, որոնք կարտահայտեմ քվեարկությամբ: Հետո, միգուցե, ավելի անկաշկանդ ինձ զգամ, ավելի ազատ լինեմ ձեր բարձրաձայնած որոշ հարցադրումների շուրջ դատողություններ ներկայացնելիս: Այս պահին փակագծեր բացելը տեղին չեմ համարում»,- ասաց Շաթիրյանը:

ՍԴ-ն փակ նիստում նախագահ է ընտրում