Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պայքարը չի նահանջելու, եթե անգամ Ծառուկյանը կալանավորվի». Վահե Էնֆիաջյան

203
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 10:35
«Պայքարը չի նահանջելու, եթե անգամ Ծառուկյանը կալանավորվի». Վահե Էնֆիաջյան

«Պատրաստ ենք տարբեր զարգացումների. էս ամեն ինչը չի նշանակում, որ մեր պայքարը նահանջելու է՝ անգամ այն պարագայում, եթե Գ. Ծառուկյանը կալանավորվի»,- դատարանի բակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նա հույս հայտնեց, որ ամեն դեպքում, դատարանը նման որոշում չի կայացնի:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։