Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Զգո՛ւյշ եղեք». Արծրուն Հովհաննիսյան

240
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 10:30
«Զգո՛ւյշ եղեք». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛րս, զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգոն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ և վստահ եմ շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն։ Զգույշ եղեք»։