ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով SARS-Cov-2-ի հայտնաբերման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված որակի արտաքին գնահատման ծրագրին: Նույն ծրագրին մասնակցել է 185 երկրների թվով 255 լաբորատորիա։ Բոլոր երկրներում հետազոտվել է ԱՀԿ-ի կողմից ներկայացված 5 կույր նմուշներից կազմված միևնույն միասնական հավաքածուն։ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի կողմից հետազոտությամբ ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամփոփ հաշվետվության մեջ Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին: Վերջինս մեծ հաջողություն է Հայաստանի համար և վկայում է «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության մասին: |
«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
11012:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
15209:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
340Երեկ, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
480Երեկ, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
72916.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
70416.04.2024, 15:48