Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մեզ ժողովրդով վախացնելը ճիշտ չի». Ալեն Սիմոնյան

293
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 22:45
«Մեզ ժողովրդով վախացնելը ճիշտ չի». Ալեն Սիմոնյան

ՔՊ նիստից հետո լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցությունն ու ՀՅԴ-ն առաջիկա հանրահավքը կապում են նաև մարդկանց դժգոհությունների հետ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«ՀՀ կառավարությունն ուղիղի կապի մեջ է բոլոր դժգոհող քաղաքացիների հետ. նրանց խնդիրներին տեղյակ ենք, զրուցում ենք, հետևություններ անում և փորձում ենք շտկել այդ իրավիճակը: Ուստի, մեզ ժողովրդով վախացնելը և ժողովրդի հետ կապված խոսակցություններ առաջ բերելը քաղաքական օրակարգ, մի քիչ ճիշտ չի, որովհետև դա կարելի էր անել, օրինակ, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ինչն, այդ ուժերից երկուսը չարեցին: Հին ֆորմատ և հին տրամաբանություն»,- մեկնաբանեց Ա. Սիմոնյանը:

«Մեզ ժողովրդով վախացնելը ճիշտ չի». Ալեն Սիմոնյան