Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը տեղեկացնում է միջազգային հանրությանը, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի». ռազմագետ

270
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 04:05
«Ադրբեջանը տեղեկացնում է միջազգային հանրությանը, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի». ռազմագետ

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դիմել է միջազգային հանրությանը։ Ըստ այդ հայտարարության, Ադրբեջանը տեղեկացնում է միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի Ադրբեջանի դեմ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթով բերել է այն «արգումենտները», որոնք հենց ինքն է արդեն մեկ ամիս ֆեյք լրատվությամբ հետևողականորեն տարածում։
Երկարաշունչ հայտարարության մեջ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մեր կողմից որդեգրած նոր ազգային անվտանգության ռազմավարության վրա։
Այս գերատեսչության հայտարարությունն ինձ համար շատ ավելի նման էր հենց իրենց կողմից պատերազմ սկսելու, այսպես ասած, իրավական կողմը պահելու քայլ»։