Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բնակիչներն իրենք են քանդել իրենց ավտոտնակները՝ կանաչապատ գոտի ստանալու համար

275
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 19:40
Բնակիչներն իրենք են քանդել իրենց ավտոտնակները՝ կանաչապատ գոտի ստանալու համար

Նոր-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետև համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է:


Նոր Նորքի 4-րդ զանգվածի Թումանյանի այգու հարակից՝ շուրջ 3000 քմ տարածքը ևս մաքրվել է բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներից, ու փոխարենը հանգստի կանաչ գոտի է ձևավորվել: