Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում». Շուշան Ստեփանյան

381
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 16:20
«Հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում». Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ ««Կովկաս-2020» զորավարժությունների կրակային փուլի շրջանակներում հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռների ներգրավմամբ հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում:

Հաղթահարելով ջրային պատնեշը՝ նրանք ներթափանցել են պայմանական ահաբեկչական բազա, առգրավել գաղտնի փաստաթղթեր և գերեվարել «լեզու»»: