Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ոստիկանության համազգեստ կրող անձն սպառնում է մեր երթի մասնակիցներին». Վահան Բաբայան

245
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 14:50
«Ոստիկանության համազգեստ կրող անձն սպառնում է մեր երթի մասնակիցներին». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ՀՀ ոստիկանություն, հրավիրում եմ ձեր ուշադրությունն այս գրառման վրա, որտեղ ՀՀ ոստիկանության համազգեստ կրող, հավանաբար նաև համակարգում աշխատող անձը (Սեյրան Հունանյան) ակնհայտ սպառնում է հոկտեմբերի 1-ին կազմակերպվող մեր երթի մասնակիցներին:

Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է հավաքների և երթերի մեր սահմանադրական իրավունքին սպառնացող անձի բացահայտում և եթե նա իրոք ՀՀ իրավապահ համակարգի աշխատող է, օրենքի ուժով պատասխանատվության հրատապ ենթարկում»: