Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկին նախազգուշացնել, դա մեր երկրի ներքին գործն է»․ Լուկաշենկո

847
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 14:30
«Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկին նախազգուշացնել, դա մեր երկրի ներքին գործն է»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երդմնակալությունը երկրի ներքին գործն է համարել։

Նախօրեին, առանց նախնական հայտարարության, նա ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։

«Բելառուսի օրենքներով մենք չպետք է արևմտյան պետություններից որևէ մեկին և ընդհանրապես ինչ-որ մեկին նախազգուշացնենք (երդմնակալության մասին)։ Գիտեք, երդմնակալության արարողությանը հրավիրվել է մոտ 2 հազար մարդ՝ զինվորականների հետ միասին: Եվ գաղտնի պահել դա գրեթե անհնար է»,- պատասխանել է Լուկաշենկոն: Նա նաև հայտարարել է, որ հարևան որոշ պետություններ ապակառուցողական դիրքորոշում են որդեգրել այդ հարցի վերաբերյալ։ «Հարևաններն Աստծո կողմից են տրված, նրանց չեն ընտրում, և մենք դատապարտված ենք միասին ապրել, ընկերություն անել։ Բայց պարզվում է, որ միշտ չէ, որ այդպես է։ Հարևան պետությունները, հատկապես Լեհաստանը, դուք գիտեք, թե ինչ դիրքորոշում է որդեգրել։ Նույնիսկ երեկվա երդմնակալության արարողությունից հետո կան ինչ-որ դժգոհություններ և պահանջներ, որ մենք չենք հայտնել լեհերին, լիտվացիներին, ուկրաինացիներին, չեխերին կամ էլ ինչ-որ մեկին, որ անցկացնելու ենք այդ միջոցառումը»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ դա իրեն զարմացնում է։