Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ փորձել են անել դա, ներկայում փորձում է Փաշինյանը». Հակոբ Բադալյան

230
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 14:05
«Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ փորձել են անել դա, ներկայում փորձում է Փաշինյանը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքին հանգամանալից չեմ հետևել, դրա համար զերծ կմնամ գնահատելուց, բայց Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ իրենց նախագահության ընթացքում փորձել են Արևմուտքի հետ ձևավորել հարաբերության ռազմավարական խորություն: Ինչ-որ բան ստացվել է, բայց ընդհանուր առմամբ դրա համար թանկ են վճարել Ռուսաստանին: Բայց ակնառու է, որ երկուսն էլ պատկերացրել են էդ խորության կարևորությունը, որովհետև Ռուսաստանն էն բնույթի պետություն է, որ նրա հետ ամենախորը հարաբերության պարագայում անգամ պետք է ունենաս առնվազն համարժեք հավասարակշռող խորություն, որ մի գեղեցիկ օր չհանձնեն ու մնաս դատարկ: Իսկ այդպիսի համարժեք հակակշիռ կարող էր լինել Արևմուտքում: Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ փորձել են անել դա, իհարկե, այնքան, որքան կարող էին լեգիտիմության ներքին խնդրի պարագայում: Ներկայումս փորձում է Փաշինյանը: Ինչ կստացվի այժմ, երբ չկա լեգիտիմության ներքին խնդիր, միաժամանակ որոշակի այլ է Ռուսաստանը, և այլ է Ռուսաստանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակը: Սա շատ բազմաշերտ ու բարդ հարց է, անընդհատ շերտ առ շերտ բացվելու ենթակա: Բայց համապետական և հանրային հիմնական զբաղմունքը շարունակում է մնալ «ռազբորկան»»: