Թրամփը չի երաշխավորել խաղաղ իշխանափոխություն՝ ընտրություններում պարտվելու դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է ուղիղ պատասխանից այն հարցին, թե արդյոք երաշխավորո՞ւմ է իշխանության խաղաղ փոխանցումն իր մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին, նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում պարտվելու դեպքում: «Տեսնենք, թե ինչ կլինի... Գիտեք, որ ես շատ խիստ դժգոհություն եմ հայտնել քվեարկության վերաբերյալ, և դա իսկական աղետ է»,- հայտարարել է նախագահը։ Խոսքը փոստով քվեարկության մասին է, որը դեմոկրատներն առաջարկում են առաջիկա ընտրություններում համատարած օգտագործել՝ համաճարակի պատճառով։ Թրամփն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ այդ դեպքում ընտրությունների արդյունքները կարող են կեղծվել, և քվեարկությունն ինքնին խոցելի կդառնա արտասահմանից միջամտելու համար: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ փոստով քվեարկությունից հրաժարվելու դեպքում «ամեն ինչ շատ խաղաղ կլինի»: «Անկեղծ ասած, իշխանության ոչ մի փոխանցում չի էլ լինելու։ Կլինի շարունակություն»,- իր հաղթանակի մեջ վստահություն է հայտնել ԱՄՆ առաջնորդը։ Նրա խոսքով, քվեարկության գործընթացը դուրս է եկել վերահսկողությունից, և «դեմոկրատները դա ավելի լավ գիտեն, քան մեկ ուրիշը»: Ջո Բայդենիը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ասել է, որ այն ուրախացրել է իրեն:
|
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00