«Զոհրաբ Մնացականյանի նորագույն անգրագիտությունները». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զոհրաբ Մնացականյանի նորագույն անգրագիտությունները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը, հայտարարել է. «Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը»... Հետաքրքիր է՝ ԱԳՆ աթոռն զբաղեցնող սույն անձը կբացատրի՞, թե ինչ նկատի ունի՝ ասելով «միջնադարյան շրջափակում»... ՀՀ ԱԳ նախարարի պատասխանից այնպիսի տպավորություն ես ստանում, որ նա ընդհանրապես պատմություն չգիտի ու իր համար միջնադարն ասոցացվում է խավարամտության և հետամնացության հետ... Այս անգրագետ և անհիմն բառակապակցությունն սպասելի էր լսել շատերից, բայց ոչ՝ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողից... Ի դեպ, նորագույն ժամանակներում իր նախնադարյան անգրագիտությամբ փայլատակող Զոհրաբ Մնացականյանը կարող է հասարակությանը բացատրել, թե սույն թվականի հունվարի վերջին ինչի՞ շուրջ էր 11 ժամ խոսում Ադրբեջանի՝ արդեն նախկին ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ Ժնևում, որոնք նա բանակցություններ չի համարում... Կա՛մ կոնկրետ՝ «այո», կա՛մ «ոչ» տարբերակներով կպատասխանի՞ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի շուրջ ընթացող բանակցությունների մասին բացահայտումներին՝ մեզ զերծ պահելով իր՝ «ատենախոսության թեզ» հիշեցնող բացատրություններից... Ի գիտություն պարոն Մնացականյանի՝ ասեմ, որ պատմության նոր և նորագույն ժամանակաշրջաններում մարդկությունն ավելի շատ բարբարոսությունների և մասսայական հանցագործությունների է հանդիպել, քան նախնադարում և միջնադարում իրար հետ վերցված...»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00