Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանի զորակոչի իրական պատկերը». Ալեն Ղուլյան

275
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 01:05
«Ադրբեջանի զորակոչի իրական պատկերը». Ալեն Ղուլյան

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության կողմից կազմակերպված հատուկ հավաքների ռեալ պատկերը։

Պահեստազորի զինծառայող Մահմեդ Էլգիզ օղլու Մեմեդլի (1996թ.)։

Ինչպես տեսնում եք, նրա աջ ձեռքի մեկ մատն ամպուտացված է։ Սոցցանցերի հրապարակումներից պարզ է դառնում, որ երևացող հաշմանդամություն ունեցող անձանցից բացի հավաքների են կանչում նաև հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց։

Բավական մեծ թվով պահեստազորայիններ են հավաքել նաև թալիշաբնակ, լեզգիաբնակ և ավարաբնակ շրջաններից։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավման մասով սոցցանցերում և լրատվակայքերում նաև ակտիվ քարոզչություն է իրականացվում (զինկոմիսարիատների մոտ պարեր, ավտոբուսներում երգեր, նրանց կողմից արված ռազմատենչ հայտարարություններ, վրեժի և պատերազմի կոչեր և այլն)»։