Հաշվեքննի՞չ, թե՞ ընտանեկան պալատ. Լևոն Յոլյանը կառույցը լցրել է իր եղբայր-սանիկ-մանկության ընկեր-բարեկամներով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ամբողջ կառույցը լցրել է իր ծանոթ-բարեկամներով։ Մասնավորապես՝ իր վաղեմի սանիկ Հայկ Ավագյանին նշանակել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավար, եղբորը՝ Սամվել Յոլյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետ, մանկության ընկերոջը՝ շախմատիստ Արմեն Գևորգյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի անդամ և այլն: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատում շարունակում են գործել հին քավոր-սանիկական մաղարիչային բարքերը, ինչը պետք է որ հարիր չլիներ Նոր Հայաստանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքական ուղուն: Հատկանշական է, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հաշվեքննիչ պալատում միայն Լևոն Յոլյանի հարազատներն են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից, պարգևատրումներից և այլ արտոնություններից»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36