Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Քոչարյանը թույն է տարածում․ նա, ԲՀԿ-ն և որոշ ուժեր Ադրբեջանի դաշնակիցն են». Լևոն Շիրինյան

289
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 23:20
«Քոչարյանը թույն է տարածում․ նա, ԲՀԿ-ն և որոշ ուժեր Ադրբեջանի դաշնակիցն են». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն, այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն քննդատությանը, թե պաշտոնական Ստեփանակերտը ենթարկվում է ՀՀ իշխանություններին, նշել է, որ այդ քննադատության հիմնական շարժառիթն «Արցախն ու Հայաստանը պառակտելն է»:

«Ինչի էն ժամանակ իրենք չէի՞ն ենթարկվում Հայաստանին: Քոչարյանը պառակտում է ամեն ինչ, թույն ու թարախ է տարածում»,- ասել է նա:

Խոսքի ընթացքում հիշելով նաև Ալիևի վերջին հայտարարությունը, թե «հայկական կողմը տապալել է բանակցային գործընթացը»՝ Շիրինյանն ասել է. «Նրանք՝ Քոչարյանն ու Ալիևը, դաշնակիցներ են: Ինչպես 1920-ին թուրք, ռուս և հայ բոլշևիկները կռվում էին Հայաստանի դեմ, այնպես էլ հիմա: Սրանք դաշնակիցներ չե՞ն: ԲՀԿ-ի էն հայտնի դերասանուհին չի՞ հայտարարել, որ Հայաստանը պատերազմի պարագայում կջախջախվի: Նայեք ադրբեջանական կայքէջերը՝ կայֆի մեջ են: Այսինքն, սրանք դաշնակիցներ են: Իրենք հայրենիք չունեն»,- ասել է քաղաքագետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: