Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

550
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 00:25
Երևանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երևանում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Գ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթևեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։

Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաև նստարաններ կտեղադրվեն։

Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։

Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված»,-ասված է գրառման մեջ: