Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել «կախարդուհուն» բռնաբարած ու սպանած տղամարդուն

1891
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 21:30
ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել «կախարդուհուն» բռնաբարած ու սպանած տղամարդուն

ԱՄՆ-ի իշխանությունները մահապատժի են ենթարկել 19 տարի առաջ մի կնոջ բռնաբարած և սպանած նախկին զինվորականին, ով կասկածում էր, որ կինն իրեն կախարդել է:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2001թ-ին Ուիլյամ Էմիթ Լեքրոյը 30-ամյա Ջոան լի Թիսլերի տուն է մտել, բռնաբարել, այնուհետև սպանել նրան: Դրանից հետո նա առևանգել է Թիսլերի մեքենան և ուղևորվել դեպի Կանադայի սահման, որտեղ և ձերբակալվել է։
Հետագայում հոգեբույժի հետ զրույցի ժամանակ Լեքրոյը հայտարարել է, որ «կարծել է, թե Ջոան Թիսլերն այն դայակն է, ով 20 տարի առաջ սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ»: Նա համոզված է եղել, որ աղջիկն անիծել է իրեն։
Ինչպես նշում է CNN-ը, Լեքրոյի պաշտպանները բողոքարկել են ԱՄՆ Գերագույն դատարան՝ մահապատիժը հետաձգելու համար, սակայն միջնորդությունը մերժվել է: 50-ամյա Լեքրոյը մահացել է երեքշաբթի երեկոյան՝ մահացու ներարկման արդյունքում:


Լեքրոյի մահապատիժը թվով 6-րդն է այն պահից ի վեր, երբ հուլիսին ԱՄՆ Գերագույն դատարանը 17 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է դաշնային բանտերում մահապատիժների անցկացումը: