Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Միրզոյանն իրեն պարգևատրել է 900 հազար դրամով. որքա՞ն են ստացել պատգամավորներն ու աշխատակազմը

283
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 21:00
Միրզոյանն իրեն պարգևատրել է 900 հազար դրամով. որքա՞ն են ստացել պատգամավորներն ու աշխատակազմը

Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմը հերթական տոնական պարգևավճարն են ստացել:

Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրության մեջ մասնավորապես ասվում է. «Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով»:

Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 190 520 դրամ: Ըստ այդմ՝ Միրզոյանի պարգևավճարը կազմել է 892 890 դրամ: Սեպտեմբերին ԱԺ նախագահն ընդհանուր առմամբ կստանա 2 083 410 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալները ստանում են 925 960 դրամ աշխատավարձ և նրանց պարգևավճարը կկազմի 694 470 դրամ, սեպտեմբերին նրանք կստանան ընդհանուր առմամբ 1 620 430 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորները ստանում են 661 400 դրամ աշխատավարձ: Միրզոյանի կարգադրությաբ նրանք այս ամիս կստանան ընդհանուր 1 157 450 դրամ:

Արարատ Միրզոյանի կարգադրությունը
Արարատ Միրզոյանի կարգադրությունը