Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ խնդրին

253
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 19:00
Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ խնդրին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին, հայտում է Ermenihaber-ը։

Առաջին ելույթն Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում։

Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Մեկ անգամ էլ կրկնում ենք, որ Սիրիայում, Լիբիայում, Եմենում և բազմաթիվ այլ մարդկային ճգնաժամներում կեղծավորություն, անսկզբունքայնություն, շահադիտականություն ցույց տվող երկրներն աշխարհում իրավունք և արդարություն չեն հաստատելու։ Այն, որ Ադրբեջանի վրա հուլիսին Հայաստանի հարձակումները կանխելու համար որևէ քայլ չի արվել, ասվածի օրինակներից է»։

Էրդողանի մյուս անդրադարձը Հայաստանին ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթում էր՝ հետևյալ դիտարկումներով․ «Հուլիսին Ադրբեջանի հողերի վրա հարձակված Հայաստանը մեկ անգամ էլ ապացուցեց, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն է։ Մենք կողմ ենք, որ տարածաշրջանի հակամարտությունները մասնավորապես ԼՂ խնդիրը վայրկյան առաջ լուծվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»։