Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Նարեկ Ղահրամանյանին․ ԿԸՀ

255
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 16:50
Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Նարեկ Ղահրամանյանին․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի N 7 արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ: