Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր փաստերը խեղաթյուրել». Հակոբ Կարապետյան

216
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 17:05
«Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր փաստերը խեղաթյուրել». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել ու դրա միջոցով իրեն հարմար իրականության պատկեր ներկայացնել:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառմամբ անդրադարձել է այն փաստին, որ Երևանի քաղաքապետի ծառայողական մեքենան հիմնականում ինքը՝ քաղաքապետն է վարում, բայց մինչև այս տարվա սկիզբը հաստիքում վարորդ է գրանցված եղել:

Այս հանգամանքը Խաժակյանը համեմատում է իր վարորդի անվան հետ կապ ունեցող հայտնի քրգործի հետ՝ փորձելով նույնացնել երկու իրավիճակները:

Հարցն այն է, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Խաժակյանի վարորդի» գործի էությունն այն չէ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատել «Լույս» խմբակցության վարորդ Արմեն Մխիթարյանը, այլ այն, որ Մխիթարյանի փոխարեն Երևանի համայքային բյուջեից աշխատավարձը պարբերաբար ստացել է այլ անձ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Ավելին, ըստ գործի նյութերի, հենց Մարուքյանի վարորդն է Խաժակյանին երաշխավորել Մխիթարյանին, որն էլ անմիջապես քաղաքապետարանում աշխատանքի անցնելուց հետո աշխատավարձի քարտը փոխանցել է նրան՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարորդին:

Արդ, դատելով մամուլի հրապարակումներից, իրավապահներին ուշադրությունը գրավել է այն, թե ինչպե՞ս է պատահել, որ Երևանի քաղաքապետարանում գրանցված վարորդ Մխիթարյանն իր աշխատավարձի քարտը փոխանցել է ԱԺ աշխատակազմում հրամանագրված վարորդին:

Ինչ վերաբերում է քաղաքապետի ծառայողական մեքենան մինչև այս տարվա փետրվարը սպասարկող վարորդին, այստեղ միանգամայն այլ պատկեր ունենք: Նախ՝ քաղաքապետի վարորդը մինչև ազատվելը պարտաճանաչ կերպով հաճախել է աշխատանքի և կատարել է իր պարտականությունները (իսկ վարորդի պարտականությունների մեջ մտնում է ոչ միայն մեքենա վարելը, այլև այն սպասարկելը) և, որ ամենակարևորն է, ի տարբերություն վերևում նկարագրված դեպքի, այս դեպքում համայքի փողերը տնտեսվել են, ոչ թե վատնվել հանուն երրորդ անձանց կարիքների: Չհաշված ի դեպ, այն, որ քաղաքապետի մեքենայի վառելիքի ծախսի վրա զգալի տնտեսումներ են արվում»: