Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն խոսել է Բելառուսի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իր զգացողությունների մասին

844
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 14:50
Լուկաշենկոն խոսել է Բելառուսի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իր զգացողությունների մասին

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով կրկին ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը, պատմել է այն հույզերի մասին, որոնք նա զգացել է Անկախության պալատում՝ երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ:

Քաղաքական գործիչն օրը «հանդիսավոր» է անվանել և նշել, որ պաշտոնն ստանձնում է հպարտության զգացումով:

«Նախագահի պաշտոնն ստանձնելու օրը մեր հաղթանակի և ճակատագրական օրն է։ Մենք ոչ միայն ընտրել ենք երկրի նախագահին՝ մենք պաշտպանել ենք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,-հավելել է Լուկաշենկոն։

Ինչպես արդեն հայտել ենք, սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։