Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը». Բորիս Նավասարդյան

241
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 18:05
«Լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լեգիտիմությունն իշխանության համար և՛ անգնահատելի առավելություն է, և՛ հսկայական պատասխանատվություն: Կեղծիքով ընտրված ղեկավարներին ի սկզբանե վրդովմունքով են ընդունում, չեն սիրում, բայց, եթե մեծ մեղքեր չեն գործում (ասենք՝ չեն փորձում լկտիաբար հավերժացնել իրենց իշխանությունը), հանդուրժում և ընդամենը հոգնած սպասում են՝ երբ են հեռանալու: Մեկ է, մարդիկ առանձնապես ոչ մի հույսեր չունեին, որ հիասթափվեն: Մեծ հանրային աջակցությամբ ընտրվածների դեպքում հակառակն է. նրանց, երկար սպասված երեխայի նման, որոշ ժամանակ սիրում-գուրգուրում են, ամեն ինչը ներում, նույնիսկ երես են տալիս: Սակայն գալիս է պահը, երբ աջակիցներն սկսում են խիստ պահանջներ ներկայացնել՝ իրենց ակնկալիքները չարդարացնելու համար մեղադրանքներ հնչեցնել: Եվ այս պահից համոզիչ պրակտիկ արդյունքներով չամրապնդված էլեկտորալ լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը: Եվ որքան ուշ հասկացվի տվյալ օրինաչափությունը, այդքան վատ...»: