Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՄԱԿ-ում Ռուսաստանի ղեկավարի առաջարկը շռայլ են համարել

848
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 15:05
ՄԱԿ-ում Ռուսաստանի ղեկավարի առաջարկը շռայլ են համարել

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու առաջարկի համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ղեկավարի առաջարկը շռայլ են համարել և խոստացել, որ կազմակերպության բժշկական ծառայությունը կուսումնասիրի այն:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինը կազմակերպության աշխատակիցներին անվճար առաջարկել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: «ՄԱԿ-ի գործընկերներից նման դիմումներ ենք ստանում, և մենք դրանց նկատմամբ անտարբեր չենք լինի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մասնակիցները չեն կարողացել անձամբ հանդիպել, այլ տեսաուղերձ են ձայնագրել իրենց երկրներից: