Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Գիշատիչ գներ ավիացիայում». Հակոբ Ճաղարյան

244
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 11:55
«Գիշատիչ գներ ավիացիայում». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշատիչ գներ ավիացիայում

Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է ԳԻՇԱՏԻՉ գներ:

ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ...

Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանություների բացարձակ անգործության պատճառով: Տեղեկացնեմ նաև, որ միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ, մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան, կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ՝ երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու:

Ստորև ներկայացնում եմ ICAO doc. 9626-ի 4.3 գլխից մի հատված, որը կոչվում է «ԳԻՇԱՏԻՉ ԳՆԵՐ» (էջ 140): Տարիֆների կարգավորմանն է նվիրված նաև մի ամբողջ փաստաթուղթ ICAO doc. 9587.

Ավելացնեմ, որ գները ԳԻՇԱՏԻՉ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաև էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար:

Բայց դրանից որևէ երկրի՝ օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները, և սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում: Այսպիսի դեպքերում ՀՀ Ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս ՎՌՆԴԵԼ գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը:

Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Բայց գլխավոր գործողն այստեղ պետք է լինի ՔԱԿ-ը»: