Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նավալնին դառնում է Ռուսաստանի նոր և միջազգայնորեն ճանաչված առաջնորդ». Խզմալյան

256
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 01:10
«Նավալնին դառնում է Ռուսաստանի նոր և միջազգայնորեն ճանաչված առաջնորդ». Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նավալնին սկսեց խոսել։ Նրա առաջին նամակը Պուծինին հեգնական է ևեւ կիսալուրջ՝ դա ուժեղի դիրք է։ Նավալնին արդեն թելադրում է միջազգային պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և այսպիսով, միջազգային քաղաքական օրակարգ է ձևավորում։ Սա աննախադեպ է, նման բան աշխարհում դեռ չկար։ Հիմա կա։ Նավալնին դառնում է Ռուսաստանի նոր և միջազգայնորեն ճանաչված առաջնորդ։ Սա նման է բելառուսական իրավիճակին, միայն այն տարբերությամբ, որ Լուկաշենկոյին ժամկետ է տված մինչև ս․թ․ նոյեմբերի 5։ Պուծինին դեռևս նման ժամկետ տրված չէ և ես համոզված չեմ, որ դա նրա համար առավելություն է»։