Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 15 առանձնազրույց եմ ունեցել». Վահրամ Բաղդասարյան

345
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 01:00
«Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 15 առանձնազրույց եմ ունեցել». Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 2018 ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ունեցել է 15 առանձնազրույց:

«Առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանին ասացի՝ մենք կարող ենք մեր խմբակցությունից ձայներ տալ, որ Հայաստանն ունենա վարչապետ: Նա ինձ ասաց՝ միևնույն է, ձայներ տաք, թե չտաք, մենք ունենք այդ ձայները ձեր խմբակցությունում: Դրանից հետո ես արագ խմբակցության նիստ արեցի և հայտարարեցի, որ եթե նման մարդիկ կան, հիմա կարող են հայտարարել այդ մասին, դրանից հետո բորբոքվածություն առաջացավ խմբակցության ներսում, ասացին՝ ոչ, մենք պետք է մեր կարծիքը հայտնենք: Ընտրության օրն ընդամենը մեկ պատգամավոր մեր խմբակցությունից հակառակ քվեարկեց (նկատի ունի Ֆելիքս Ցոլակյանին,- խմբ.)»,- պատմել է Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 15 առանձնազրույց եմ ունեցել». Վահրամ Բաղդասարյան